Երևանում փողոց է կանվանակոչվի Վլադիմիր Ենգիբարյանի անունով
Երևանի ավագանին որոշել է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի 1-ին փողոցը և դրա հինգ փակուղիները անվանակոչել ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունով։ Որոշումը կայացվել է ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստում։
Այսուհետ այդ փողոցը և փակուղիները կոչվելու են «Վլադիմիր Ենգիբարյան փողոց», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 1-ին փակուղի», «… 2-րդ փակուղի», «… 3-րդ փակուղի», «… 4-րդ փակուղի», «… 5-րդ փակուղի»։
Վլադիմիր Ենգիբարյանը (1932–2013) ամենահայտնի հայ բռնցքամարտիկներից է։ 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայում նա դարձել է ԽՍՀՄ պատմության մեջ բռնցքամարտի երկրորդ օլիմպիական չեմպիոնը բռնցքամարտում և առաջինը ողջ տարածաշրջանում։ Իր կարիերայի ընթացքում անցկացրել է 267 մենամարտ, որոնցից 255-ը ավարտել է հաղթանակով՝ ոչ մի անգամ չենթարկվելով նոկդաունի։
Մարզական գործունեությունը ավարտելուց հետո Ենգիբարյանը հիմնադրել է ԽՍՀՄ առաջին հանրապետական բռնցքամարտի դպրոցը Երևանում և ավելի քան 30 տարի ղեկավարել այն։ Հետագայում աշխատել է Լոս Անջելեսում՝ մարզելով բազմաթիվ հայ երիտասարդ մարզիկների։
Նա մահացել է 2013 թվականին և թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
