ՎՏԲ բանկից գողություն կատարած անձը լքել է Հայաստանը
Երևանում նոյեմբերի 17-ին ՎՏԲ բանկի մասնաճյուղերից մեկում կատարված զինված ավազակային հարձակման կատարողը պարզվել։ Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ նա Երևանի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Բ.-ն է։
Նախկինում Հովհաննես Բ.-ն մի քանի անգամ դատապարտվել է, այդ թվում՝ գողության համար։ Առայժմ հայտնի է, որ նա երեկ լքել է Հայաստանը՝ Բագրատաշենի անցակետով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին բանկի վրա հարձակում իրականացրած տղամարդը պարանոցին գցած է եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել «եթե փողերս չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»։ Նրան հաջողվել է հափշտակել ավելի քան 1 մլն դրամ գումար։
