ՀայաստանՏնտեսություն

Սևանա լճում սիգի որսը դժվարանում է

2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է սիգի արդյունագործական որսը: Այս սահմանափակումը նպատակ ունի պաշտպանելու լճի կենսաբազմազանությունը և խթանելու սիգի բնական վերարտադրությունը՝ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն վերականգնում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը նշել է, որ այս որոշումը համարվում է ռազմավարական քայլ՝ Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանությունն ապահովելու համար:

Օրենսդրության համաձայն՝ որսի կանոնների խախտումը, ինչպես նաև ապօրինի որսը, ամրագրված են վարչական և քրեական պատասխանատվությամբ: Նոյեմբերի 20-ից հետո լճում հայտնաբերված նավակների և որսի միջոցների համար կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցառումներ, ուստի նախարարությունը կոչ է անում տնտեսավարողներին ժամանակին դուրս բերել այդ միջոցները:

Միաժամանակ, 2026 թվականի հունվարի 1-ից Սևանա լճի սիգի բնօգտագործման վճարները կբարձրանան 65 դրամից մինչև 200 դրամ մեկ կիլոգրամի համար, ինչը համարժեք է վերջին անգամ 2006 թվականին վերանայված դրույքաչափերին: Վճարների այս փոփոխությունը նպատակ ունի արժևորելու բնական ռեսուրսները և ապահովելու բաշխման արդար մեխանիզմ:

Այս բոլոր միջոցառումները գնահատվում են որպես կարևոր քայլ՝ սիգի օգտագործման վերահսկողությանն ուղղված։

Մարինա Գրիգորյան