Հայաստանը խրախուսում է Վրաստանի հետ երկխոսության վերագործարկումը
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների գործընկերներին խրախուսել է վերագործարկել երկխոսությունը Վրաստանի հետ՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացների շրջանակում։
Ինչպես նշել է Կոստանյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած այցը և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի Թբիլիսի այցը իրար հետ կոորդինացված են եղել, և այդ օրերին Թբիլիսիում գտնվող ամերիկացի ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել Հայաստանի հետ։
«Վրաստանի հետ քննարկվել են հնարավորությունները, թե ինչպես կարող է Թբիլիսին օգտվել ընդհանուր ապաշրջափակման գործընթացներից»,- նշել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը դիմավորել էր ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, որը ժամանել է Երևան՝ քննարկելու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ Էլիսոն Հուքերը Հայաստանից մեկնել էր Ադրբեջան։
