Աստանայի փողոցներից մեկը կկրի Մաշտոցի անունը
Վաղը՝ նոյեմբերի 21-ին, Ղազախաստանի մայրաքաղաք Աստանայի փողոցներից մեկը պաշտոնապես կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով: Այս նախաձեռնությունը տեղի է ունենում Ղազախստան-Հայաստան բարեկամության շրջանակներում:
Նախորդ տարի՝ ապրիլին, Ղազախստանի նախագահի Երևան պաշտոնական այցի ժամանակ քննարկվել էր փոխադարձության սկզբունքով՝ Աստանայում Մաշտոցի անվան պուրակ հիմնելու և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան զբոսայգի հիմնելու հարցը:
Այս տարվա ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ՝ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով: Երևանի քաղաքապետարանի կազմակերպմամբ տեղի ունեցած արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան: Զբոսայգում բացվել է նաև Աբայ Կունանբաևի հուշատախտակը։
