«Միսս Տիեզերք 2025»-ում հաղթել է Մեքսիկայի ներկայացուցիչը
Բանգկոկում կայացած «Միսս Տիեզերք» 74-րդ մրցույթում հաղթող է դարձել Մեքսիկայի ներկայացուցիչ Ֆաթիմա Բոշը։ Նա մրցույթի ընթացքում ներկայացրել է աստվածուհի Շոչիկեցալի կերպարը:
Մրցույթին մասնակցել է 120 երկիր։
Երկրորդ տեղում է հայտնվել Թաիլանդի ներկայացուցիչ Պրավենար Սինգհը, իսկ լավագույն հնգյակը ամբողջացրել են Վենեսուելայի, Ֆիլիպինների և Կոտ դ’Իվուարի մասնակիցները։
Հայաստանը մրցույթում ներկայացրել է 31-ամյա Փեգի Գարաբեկյանը՝ հայկական ծագմամբ ամերիկացի մոդել, գեղեցկության տիտղոսակիր և մարդու իրավունքների ակտիվ պաշտպան։ Նա հանդես է եկել մի շարք հեղինակավոր մրցույթներում, այդ թվում՝ «Միսս Ասիա ԱՄՆ 2015», «Միսս Խաղաղօվկիանոսյան ափ ԱՄՆ 2024» և «Միսս Կալիֆոռնիա ԱՄՆ 2024» մրցույթներում։
2025 թվականին Գարաբեկյանը ստացել է «Միսս Վիզկայա լողազգեստ» տիտղոսը՝ դառնալով Արևմտյան ափից՝ ներառյալ Կալիֆոռնիան, այդ կոչմանը հասած առաջին մրցակիցը։
