Ադրբեջանը Արցախում մզկիթ է ոչնչացրել
Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությանը բազմիցս ենք անդրադարձել։ Ադրբեջանցիների թիրախում էին հայտնվել մի շարք հայկական գյուղեր ու եկեղեցիներ, որոնք տարբեր կերպով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են նրանց կողմից։ Այս անգամ հերթը հասել է նաև մուսուլմանական մզկիթներին։
Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ (Յուսիֆբեյլի) գյուղի շիական մզկիթը ոչնչացվել է Ադրբեջանի կողմից Խուդաֆերին-Ղուբադլը-Լաչըն մայրուղու կառուցման ընթացքում: Դեռևս 2001 թվականին ադրբեջանական իշխանությունները Այգեկ գյուղի մզկիթը ներառել են պահպանվող հուշարձանների ցանկում, իսկ 2020 թվականին՝ այդ տարածքների օկուպացիայից հետո կազմակերպել են լրագրողների այցեր։
Մզկիթը շուրջ 30 տարի պահպանվել է Արցախի վերահսկողության տակ։ Լուսանկարները ցույց են տալիս, որ այն փլուզվել է վերջին տարիներին, երբ Արցախը արդեն օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Monument Watch կայքում նվում է, որ շփոթության և շինությունը քանդելու հիմնական պատճառը մզկիթի կառույցի տեսքն է: Պատմական Արցախի տարածքում գտնվող մզկիթները հիմնականում գյուղական մզկիթներն են: Սրանք կառուցվածքով պարզ աղոթատներ են, որոնք ունեն պարզ ճարտարապետություն, գրեթե աչքի չընկնող արտաքին տեսք: Հատակագծում, սովորաբար, ուղղանկյուն են և միանավ: Մզկիթները չունեն իսլամական աղոթատանը բնորոշ արտաքին տեսք: Շինության մզկիթ լինելու մասին հիշեցնում է որոշ դեպքերում մուտքի բարավորի վրայի արաբատառ արձանագրությունները, իսկ ներսում՝ միհրոբ կոչվող խորշը: Հավելենք, որ Արցախի գյուղական մզկիթները խորհրդային տարիներին գրեթե չեն ուսումնասիրվել, դրանցից շատերի մասին չկային փաստացի տվյալներ՝ լուսանկարներ, գծագրեր: Կարևոր է, որ սա փաստում են հենց ադրբեջանցի ճարտարապետները, ովքեր նաև նշում են, որ գյուղական մզկիթները հաճախ տարբերակելի չեն:
Խորհրդային տարիներին Արցախի գյուղական մզկիթների մասին քիչ փաստական տվյալներ են պահպանվել, և նրանց վերաբերյալ լուսանկարներ կամ գծագրեր շատ չեն եղել:
