Լոզանի թանգարանից գողացել են հին ոսկե մետաղադրամների հավաքածու
Շվեյցարիայում ոստիկանությունը հետախուզում է երկու անձի, որոնք հարձակվել են Լոզանի Հռոմեական հնագիտական թանգարանի պահակի վրա, կոտրել ցուցափեղկը և գողացել տասնյակ հին ոսկե մետաղադրամներ:
Լոզանի Հռոմեական հնագիտական թանգարանում տեղի ունեցած գողությունը անհանգստություն է առաջացրել ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ եվրոպական մշակութային կառույցներում։ Ըստ ոստիկանության՝ երկու անհայտ անձ նախ գնել են տոմսեր, մտել թանգարան և սպասել, մինչև վերջին այցելուները դուրս գան։ Թանգարանի փակվելուց անմիջապես առաջ նրանք հարձակվել են անվտանգության աշխատակցի վրա, վնասել նրան և կոտրել ցուցափեղկը, որտեղ պահվում էին հին ոսկե մետաղադրամներ։
Այդ մետաղադրամները մեծ հնագիտական արժեք ունեն, և դրանց դրամական չափը դեռ չի հրապարակվել, իշխանությունները նշում են, որ վնասը զգալի է։ Գողությունն տեղի է այս ժամանակաշրջանում, քանի որ ոսկու գները աճում են։ Դեպքերի շարունակականությունը ցույց է տալիս, որ թանգարանների անվտանգությունը բավարար կերպով չէ աշխատում․ հիշեցնենք, որ վերջերս Փարիզի Լուվրում նույնպես արձանագրվել էր գողություն։
Շվեյցարիայի ոստիկանությունը շարունակում է որոնել կասկածյալներին և պարզել գողացված հավաքածուի ճշգրիտ ծավալը։
