ԻրավականՀայաստան

Փոփոխություններ քննչական կոմիտեում

Երեկ պաշտոնից ազատվել է Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանը։ Նրա հեռացումը կատարվել է սեփական դիմումի հիման վրա՝ ՔԿ նախագահի Արթուր Պողոսյանի ստորագրած հրամանով։

Այսօր արդեն հայտնի է բաժնի նոր ղեկավարը․ պաշտոնը ստանձնել է Լևոն Լևոնյանը, որը աշխատել է տարբեր քննչական կառույցներում և ունի ավելի քան տասնամյա աշխատանքային փորձ։ Նա ծառայել է ՔԿ գործերի քննության գլխավոր վարչությունում որպես ավագ քննիչ, մինչև այդ եղել է ԱԱԾ քննիչ, ինչպես նաև աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն և Մաշտոցի քննչական բաժիններում։

Լևոնյանը ծնվել է 1989 թվականին Երևանում, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։ Նրան մի քանի անգամ խրախուսել են գերատեսչական պարգևներով՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։

ՔԿ-ում այս փոփոխությունը համարվում է հերթական կադրային վերադասավորումը, որն իրականացվել է ապահովելու համար բաժնի անընդհատ և արդյունավետ աշխատանքը։