Իջևանում պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել
Իջևան քաղաքի «Կրիվոյ» կոչվող հատվածում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել են երկու քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը։
Տուժածները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ պայթյունը առաջացել է տարածքում հավաքված աղբի այրման արդյունքում։ Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր և ծխացող օջախ:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունում կազմվում են անհրաժեշտ նյութերը՝ դեպքը ՀՀ քննչական կոմիտե փոխանցելու համար։
