Սպորտ

Ռոնալդուն և Ջորջինան կամուսնանան Մադեյրայրում

Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը իրենց հարսանիքը նախատեսում են անցկացնել Մադեյրայում՝ ֆուտբոլիստի ծննդավայրում։ Պսակադրությունը տեղի կունենա Ֆունշալ քաղաքի գլխավոր տաճարում, իսկ տոնական ընդունելությունը՝ կղզու ամենաթանկ հյուրանոցներից մեկում։ Արարողությունը կլինի միայն ընտանիքի և ամենամոտ մարդկանց համար։

Հարսանիքը սպասվում է 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո, բայց մինչև Սաուդյան Արաբիայի նոր մրցաշրջանի մեկնարկը, որպեսզի Ռոնալդուն կարողանա բնականոն վերադարձնել խաղերին։

Զույգն առաջին անգամ հանդիպել է Մադրիդում՝ 2016-ին, երբ Ջորջինան աշխատում էր որպես բուտիկի վաճառողուհի։ Ռոնալդուն ասել է, որ այդ օրը «սերը եղավ առաջին հայացքից», իսկ Ջորջինան բազմ անգամ պատմել է, որ նրանց կապը ձևավորվեց շատ արագ ու բնական։

Այսօր նրանք միասին են ու մեծացնում են հինգ երեխաների, իսկ առաջիկա հարսանիքը նրանց հարաբերությունների պաշտոնական ամրապնդումն է։