ԱշխարհՄշակույթ

Կյանքից հեռացել է Նամի Միկոյանը՝ երաժիշտ Ստաս Նամինի մայրը

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ 97 տարեկանում մահացել է պատմաբան-երաժշտագետ, լրագրող և «Իրենց աչքերով» հիշողությունների գրքի հեղինակ Նամի Միկոյանը։

Միկոյանը սովորել և գերազանցությամբ ավարտել էր Երևանի կոնսերվատորիան, դաստիարակվել էր Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Գրիգորի Հարությունյանի ընտանիքում։ Նա խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի որդու՝ ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Միկոյանի կինն էր։ Ռոք-երաժիշտ Ստաս Նամինն իր ստեղծագործական կեղծանունը վերցրել էր մոր անունից։