ՀայաստանՍպորտ

Հայ հրաձիգները արծաթե մեդալ են նվաճել Polish Open Kaliber միջազգային մրցաշարում

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը գրանցել է առաջին մեդալային արդյունքը։ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի միքս մրցաձևում դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։

Հայ մարզիկները որակավորման փուլում խոցել եմ 575 միավոր՝ գրավելով առաջին հորիզոնականը և անցնելով եզրափակիչ։ Վճռորոշ փուլում Խլղաթյան–Կարապետյան զույգը 11։17 հաշվով զիջեց Ուկրաինայի թիմին։

Polish Open Kaliber միջազգային մրցաշարը անցկացվում է նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը՝ Բիալիստոկում։