ԱռողջությունՀայաստան

Շնչառական վարակները շարունակում են աճել. դեպքերի մեծ մասը անչափահասների մոտ է

ՀՀ-ում 47-րդ շաբաթվա ընթացքում շարունակվել է սուր շնչառական վարակների ակտիվ արձանագրումը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացության ցուցանիշը աճել է 1.2 անգամ:

Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչներ, ինչպես նաև ռինովիրուս, բոկավիրուս, ադենովիրուս և պարագրիպի հարուցիչներ:

Հարկ է նշել, որ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սեզոնային համաճարակի կանխարգելման համար ներդրվել է «համաճարակային ֆիլտրի» համակարգ․ եթե տվյալ ցուցիչը գերազանցվում է, դպրոցը կամ ուսումնական հաստատությունը անցնում են հեռավար՝ տնային դասերի:

Նոյեմբերի 28-ի տվյալներով՝ ընդհանուր 55․635 բացականերից 8064-ը բացակայում են սուր շնչառական վարակներով, ինչը կազմում է ընդհանուր բացակաների 14.4%-ը: