ՀայաստանՔաղաքականություն

Պապիկյանը Եգիպտոսում է

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատվիրակությունն հետ միասին աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։

Այս պահին այցի օրակարգի մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել։

Օրեր առաջ նախարարը Երևանում ընդունել էր Եգիպտոսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Հանդիպման ընթացքում Պապիկյանը շնորհավորել էր դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Քննարկվել էին Հայաստան–Եգիպտոս պաշտպանական համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր։

Դեկտեմբերի 7-9-ը Կահիրեում Հայաստանի և Եգիպտոսի միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով։

Մարինա Գրիգորյան