Հինգ համայնք կմրցի «Երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի համար
2027 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլն ավարտվել է: Հայտեր են ներկայացրել Գորիսը, Մասիսը, Վաղարշապատը, Ստեփանավանը և Վեդին։
ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ հաղթող համայնքը կհայտարարվի հայտերի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ: Ստացված ծրագրերը հանրությանը հասանելի են դարձել՝ ծանոթանալու և համեմատելու համար:
Հիշեցնենք, որ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվել էր Կապանը, որտեղ նախատեսվում են լայնամասշտաբ ծրագրեր և միջոցառումներ: Այս տարվա ծրագրերը մեկտեղելու նպատակով՝ ԿԳՄՍ-ն որոշել է միավորել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք նախաձեռնության համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ բարձրացնելով Կապանի տեսանելիությունը տարածաշրջանային ու միջազգային մակարդակով։
