Թանգարանները կունենան խանութ՝ հուշանվերային արտադրանքով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացած Թանգարանների խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանում հուշանվերային խանութի ստեղծման հարցը։
Ըստ ներկայացված մոդելի՝ խանութը նախատեսվում է կազմակերպել այնպես, որ այն դառնա թանգարանի հիմնական ցուցադրության տրամաբանական շարունակությունը։ Անդրեասյանը նշել է, որ հուշանվերների վաճառքը չպետք է որևէ կերպ խաթարի թանգարանի՝ որպես հուշարձանի պատմամշակութային արժեքը։
Նիստին մասնակցած խորհրդի անդամներն ու նախարարության ներկայացուցիչները քննարկել են նաև հուշանվերային արտադրանքի տեսակները, թանգարանային ցուցանմուշների կրկնօրինակման հնարավորությունները, կահավորման ձևաչափը և այցելուների հետ աշխատանքի կազմակերպման տարբեր մոտեցումներ։
Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար թանգարաններում վաղուց կիրառվում է այն մոդելը, ըստ որի՝ հուշանվերների խանութները գործում են որպես ցուցադրության շարունակություն։ Նման մոտեցումը տարածված է Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ասիայի բազմաթիվ թանգարաններում, որտեղհուաշնվերների վաճառքը համարվում է թանգարանային գործունեության բնական մաս և կարևոր աղբյուր մշակութային կառույցների ֆինանսական կայունության համար։
