ՀայաստանՔաղաքականություն

«Մեր ձևով» շարժումը սկսում է ստորագրահավաք՝ պահանջելով էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում

«Մեր ձևով» շարժումը հանրապետական ստորագրահավաք է մեկնարկում՝ պահանջելով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց շարժման փաստաբանական խմբի անդամ Գոհար Մելոյանը։

Նա ընդգծեց, որ հանրագիրը հնարավորություն է տալիս կյանքի կոչելու հանրային վերահսկողության և հաշվետվողականության ինստիտուտները, որոնք սահմանադրական բարեփոխումների ընթացքում 2015 թվականին ներդրվել են։

Հանրագիրը կարող է ստորագրել 14 տարեկանից բարձր ցանկացած անձ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ին «Տաշիր Կապիտալը» ՀԾԿՀ-ին երկրորդ անգամ դիմում էր ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սակագնի իջեցման հարցում։ Առաջին դիմումը, որը ներկայացվել էր մայիսին, հանձնաժողովը մերժել էր։