«ԱրՔա» համակարգում խափանումներ են գրանցվել
«ԱրՔա» ազգային վճարային համակարգում դեկտեմբերի 3-ին կրկին նկատվել է ծանրաբեռնվածություն, որի պատճառով խափանումներ են եղել։ Այս մասին Amnews-ին հայտնեցին համակարգի թեժ գծից։
Թեժ գծի աշխատակիցը վստահեցրել է, որ ժամը 13։25–ի դրությամբ խնդիրը կարգավորվել է և բոլոր բանկերին տեղեկացրել են իրավիճակի մասին։
Չնայած ընկերությունը նշում է, որ համակարգն արդեն նորմալ է գործում, մի շարք բանկերի առցանց հավելվածները շարունակում են աշխատել խափանման կամ մուտքի խնդիրներով։
Հիշեցնենք, որ «ԱրՔա» համակարգում նմանատիպ խափանումներ նախկինում արձանագրվել են օգոստոսի 1-ին, 13-ին և 25-ին, և բոլոր դեպքերում պատճառը տեխնիկական է եղել, որոնք կապված չեն եղել ո՛չ կիբեռհարձակումների, ո՛չ էլ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ։
