ԿրոնՀայաստան

Մայր Աթոռն արձագանքել է Արշակ արքեպիսկոպոսի ձերբակալությանը

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով դեկտեմբերի 4-ին «անհիմն և մտացածին» մեղադրանքներով Տ. Արշակ Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորումը։

Այս գործողությունը Մայր Աթոռը որակում է որպես քաղաքական հետապնդում, որը Եկեղեցու նկատմամբ «սանձազերծված բռնաճնշումների շարունակությունն է»։ Գրառման մեջ նշվում է, որ բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը Եկեղեցու դեմ ատելության խոսքի դրսևորում է։

Մայր Աթոռը պահանջում է դադարեցնել Արշակ արքեպիսկոպոսի և ազատազրկված մյուս հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումները։

Հիշեցնենք՝ առավոտյան արքեպիսկոպոսը կալանավորվեց երկու ամսով։ Արշակ սրբազանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր ԱԱԾ-ի կողմից Քննչական կոմիտեի շենքում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանդիսադիր վայրում թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։

Մարինա Գրիգորյան