ԱշխարհԻրավականՀայաստան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հունվարին կլքի Հայաստանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր եռամյա առաքելությունը երկրում։ Դեսպանության պաշտոնական տեղեկության համաձայն՝ նա կհեռանա հունվարի կեսերին: Տեղեկությունը հայտնել է Երևանի ԱՄՆ դեսպանությունը՝ լրատվամիջոցների հարցմանը ի պատասխան։ Նշվում է, որ դեսպանի հեռանալը սովորական փոփոխություն է և չի նշանակում, թե ԱՄՆ-ը փոխում է Հայաստանի նկատմամբ իր վերաբերմունքը։

Դեսպանության ուղերձում շեշտվում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մանլ Հայաստանի հուսալի գործընկերը և սպասումներ կան , որ կզարգանա նաև ռազմավարական համագործակցությունը: Ուղերձում հատուկ կերպով անդրադարձ է կատարվել Վաշինգտոնում կնքված եռակողմ համաձայնագրին, որ դրա կատարումը մնում է ԱՄՆ-ի համար կարևոր առաջնահերթություն։

Քրիստինա Քվինի հեռանալը կապված է ԱՄՆ արտաքին ծառայությունում ավելի լայն փոփոխությունների հետ : Քրիստինե Քվոնի հեռանալը հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարությունը ` նշելով, որ 2026 թվականի հունվարին մոտ 30 տարբեր երկրների դեսպաններ ու բարձրաստիճան դիվանագետներ կավարտեն առաքելությունը ։ Այս ցանկում է ընդգրկվել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Դեսպանի հերթական փոփոխությունը չի ազդի երկու երկրների հարաբերությունների հիմնական ուղղության վրա։ ԱՄՆ դեսպանությունը Երևանում կշարունակի աշխատել՝ խաղաղության, տնտեսական զարգացման և երկկողմ համագործակցության ուղղությամբ։

Քրիստինա Քվինի պաշտոնը զբաղեցնելու նոր թեկնածուի մասին տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ։