ԻրավականՀայաստան

Նոր Նորքում մարիխուանա պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Երևանի 25-ամյա բնակիչը տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել և նախատեսում էր տարածել թմրամիջոցներ Նոր Նորքի 1-ին զանգվածում:

Երիտասարդին ոստիկանությունը հայտնաբերել է Գայի պողոտայի շենքերից մեկի մոտ և ձերբակալել ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով։ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Նոր Նորքի համայնքային ոստիկանության բաժին։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են դանակ և մարիխուանա տեսակի 3 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 6 գրամ քաշով։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել 110 փաթեթ թմրամիջոց, որոնցից 22-ը արդեն տեղադրել է Նոր Նորքի տարբեր հատվածներում, իսկ մնացածը գտնվել է ավտոմեքենայում։

Ոստիկանությունը Գայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել է 22 փաթեթները՝ մոտ 49 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայում՝ 83 փաթեթ՝ ընդհանուր 194 գրամ զանգվածով։

Մարինա Գրիգորյան