ԱշխարհՀայաստանՔաղաքականություն

Արաքս գետի շուրջ քննարկումները ապատեղեկատվություն են

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը արձագանքել է հերթական ապատեղեկատվությանը՝ ընդգծելով, որ թուրք լրագրող Օքայ Դեփրեմի հրապարակումը բացահայտ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ, որոնց համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Թուրքիային անհատույց տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման մենաշնորհային իրավունքների մի մասը։

Նույն հրապարակումներում նշվում էր, որ երկու երկրների միջև հարաբերությունների խորացման նպատակով նախատեսվող ենթադրյալ համաձայնագրի շրջանակում Թուրքիային թույլ կտրվի գետի վրա կառուցել մի քանի ջրամբար և հիդրոէլեկտրակայան, ինչպես նաև գրեթե անսահմանափակ օգտագործել Արաքս գետի ռեսուրսները։

Ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը ներկայացրել էին որպես Երևանի կողմից «զիջում»՝ այն կապելով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով Հայաստանի խոցելի դիրքերի հետ։

Բաղդասարյանի խոսքով՝ նույն անձը նախկինում ևս աչքի է ընկել Հայաստանի վերաբերյալ մանիպուլյատիվ և իրականությանը չհամապատասխանող նյութերի տարածմամբ։

Մարինա Գրիգորյան