Անհայտ ծագման ձիու մսի վաճառքը կանխվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում հայտնաբերել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն՝ 965 կիլոգրամ:
Ըստ ստացված տեղեկությունների՝ միսը նախատեսված էր վաճառել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում և Վանաձոր քաղաքում։
Մսի իրացումը կանխվել է, իսկ առգրավված միսը ոչնչացվել է տեսչական մարմնի վերահսկողության ներքո։
ՍԱՏՄ փոխանցմամբ՝ ստուգումները շարունակվել են նաև հանգստյան օրերին։
Օրեր առաջ Գեղարքունիք մարզի Վարդենիս քաղաքում գտնվող միս-մսեղիքի իրացման կետերում ևս ստուգվել է մսի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, պահման և վաճառքի հիգիենիկ պայմանները, ինչպես նաև սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։ Ստուգումների արդյունքում 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս է առգրավվել և ոչնչացվել։
