ՀայաստանՍոցիալական

Կապանում հունվարի 1-ից կգործի հանրային տրանսպորտի նոր համակարգը

Կապան քաղաքում հունվարի 1-ից կգործի հանրային տրանսպորտի նոր համակարգը։ Քաղաքի 9 երթուղիները կսպարկվեն 6 նոր ավտոբուսներով և 9 միկրոավտոբուսներով։

Նշվում է, որ ուղեվարձը կմնա անփոփոխ՝ 100 դրամ, իսկ գործող երթուղիներում էական փոփոխություններ չեն նախատեսվում։ Բոլոր 9 միկրոավտոբուսներն ու 6 ավտոբուսները շահագործման կհանվեն 2026 թվականի հունվարի 1-ից։

Տրանսպորտային միջոցները լիովին համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին, հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար և ապահովում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ վճարման հնարավորություն։

Ավտոբուսները համալրված են հովացման և ջեռուցման համակարգերով, ինչպես նաև հսկիչ համակարգերով և տեսախցիկներով՝ ուղևորների անվտանգությունն ու սպասարկման որակը վերահսկելու նպատակով։