Հայաստանում 60 բնակավայր է հոսանքազրկվել
Հայաստանում առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկվել է շուրջ 60 բնակավայր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն։
Նշվում է, որ վեց մարզերի 54 բնակավայրերում էլեկտրամատակարարումը դադարեցվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Խափանումները գրանցվել են Վայոց Ձորի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերում։
Լոռու մարզի ևս վեց բնակավայր հոսանքազրկվել է Այրումի 35 կՎ օդային գծի երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով։
ՀԷՑ–ից հայտնում են, որ բոլոր ուղղություններով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։
Ընկերության փոխանցմամբ՝ էլեկտրամատակարարումը կվերականգնվի առաջիկա ժամերի ընթացքում։
