Եկեղեցին արձագանքել է հայտարարությանը
Մայր Աթոռն արձագանքել է երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը։
Եկեղեցին ընդգծում է, որ ներքին կյանքի կանոնակարգման և «բարենորոգման» պատրվակով վարչապետի ձեռնարկած քայլերը հակասում են ՀՀ Սահմանադրությանը՝ խախտելով միջազգային իրավական նորմերով ամրագրված իրավունքները։
Հայտարարության մեջ նշվում է, որ դատապարտելի է եպիսկոպոսների ներգրավումը հակաեկեղեցական գործընթացների մեջ, իսկ եկեղեցու կյանքին առնչվող հարցերը կարող են քննարկվել բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում։
Եկեղեցին նաև տարակուսանք է հայտնել այն առումով, որ հայտարարությունը ստորագրած տաս եպիսկոպոսներն դեռևս չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին՝ շարունակելով խուսափել Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից։
Ի պատասխան համակարգող խորհրդի ստեղծմանը՝ Եկեղեցին նշում է, որ բարենորոգման գործընթացները վերապահված չեն որևէ ինքնահռչակ խորհրդի. դրանք պատկանում են բացառապես Առաքելական Եկեղեցու Նվիրապետությանը։
Եկեղեցին ընդգծել է, որ նման քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ ծանր և ցավալի հետևանքներով ինչպես եկեղեցական կյանքի, այնպես էլ հասարակության համար։
