ԱշխարհՀայաստանՄշակույթ

Թուրքական իշխանությունները կվերականգնեն հայկական երկու եկեղեցի

Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղեկացմամբ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերականգնման աշխատանքներին։

Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, գտնվում է Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում։ Այն 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասներ էր կրել։

Վնասված եկեղեցու վերականգնման հարցը Պոլսի Հայոց պատրիարք Մաշալյանը բարձրացրել էր 2025 թվականի դեկտեմբերին Անկարա կատարած իր այցի ընթացքում՝ այն քննարկելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ։

Հիշատակության է արժանի նաև այն, որ վերականգնվում է հայկական ևս մեկ եկեղեցի՝ Դիարբեքիրում գտնվող, շուրջ 500 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին, որը վնասվել էր 2023 թվականի Քահրամանմարաշի երկրաշարժերի հետևանքով։

Տարածքում հայկական համայնք գրեթե չկա, ուստի նման քայլերը Թուրքիային հնարավորություն կտան միջազգային հանրության առջև ցուցադրել մշակութային բազմազանության պահպանման իր դիրքորոշումը։

Մարինա Գրիգորյան