Հալեպի հայաբնակ շրջաններում արձանագրվել են նյութական վնասներ
Ինչպես փոխանցում է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի պաշտոնաթերթ «Գանձասար»-ը, հունվարի 8-ի վաղ առավոտյան Հալեպում շարունակվող բախումների հետևանքով պայթումներ են արձանագրվել նաև քաղաքի հայաբնակ թաղամասերում։
Մասնավորապես, վնասներ են կրել Շեյխ Թահա և Վիլլաներ շրջանները, որտեղ պայթյունների հետևանքով արձանագրվել են միայն նյութական վնասներ։ Տուժածներ կամ վիրավորներ չկան։
Թերթի փոխանցմամբ՝ այժմ Հալեպում համեմատաբար հանգիստ է, սակայն ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցների ձայներ։ Քաղաքում շարունակում են գործել սննդամթերքի խանութները, հացատները, ինչպես նաև հիվանդանոցներն ու դեղատները։
Անվտանգության նկատառումներով Հալեպի ռազմական գործողությունների գրասենյակը մինչև ժամը 13։00-ը թույլատրել է Շեյխ Մաքսուտ և Աշրաֆիա շրջանների բնակչությանը ժամանակավորապես դուրս գալ իրենց թաղամասերից։
