ԱշխարհՊատահար

Մոսկվա-Երևան չվերթի ընթացքում ինքնաթիռի սրահում հրդեհ է բռնկվել

Այսօր Մոսկվայից Երևան ուղևորվող FlyOne Armenia ավիաընկերության չվերթի ընթացքում ուղևորներից մեկի ձեռքի բեռից հրդեհ է բռնկվել։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը ուղևորի պայուսակում գտնվող լիցքավորման մարտկոցի՝ փաուերբանկի բռնկումն է։ Ականատեսների խոսքերով՝ բորտուղեկցորդներին հաջողվել է մարել կրակը և կանխել դրա տարածումը։

Տուժածներ չկան, իսկ թռիչքի ուղին չի փոխվել։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Դեպքի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում։

Մարինա Գրիգորյան