Խոշոր ավտովթար Երևանում․ տուժածներից երեքը երեխաներ են
Այսօր առավոտյան Երևան քաղաքում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի հետևանքով տուժել է վեց մարդ։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 09։30-ի սահմաններում՝ Հերացու թունելից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում։ Միմյանց են բախվել «Toyota», «Mercedes Sprinter», «Chevrolet» և «Voyah» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին։
Վթարի հետևանքով վեց քաղաքացի տեղափոխվել է Երևանի տարբեր բուժհաստատություններ։ Տուժածներից երեքը երեխաներ են։ Նրանց առողջական վիճակի մասին այս պահին մանրամասներ չեն հաղորդվում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահ մարմինները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ավտովթարի պատճառներն ու հանգամանքները։
