ԻրավականՀայաստան

Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը նվազեցվել է

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված 100 միլիոն դրամ գրավը կրկնակի նվազեցվել է։ Տեղեկությունը հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը բավարարել է գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը և սահմանել 50 միլիոն դրամ գրավ։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, խարդախության եղանակով գույք հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու մեջ։ Նույն օրը նա ձերբակալվել և կալանավորվել էր։

2022 թվականի օգոստոսի 11-ին Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել էր, և նա ազատ էր արձակվել 100 միլիոն դրամ գրավի և չհեռանալու մասին ստորագրության դիմաց։