ԻրավականՀայաստան

Ձնագնդիի պատճառով վեճը վերաճել է դանակահարության

Ոստիկանության փոխանցմամբ՝ հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գյումրու Տիգրան Մեծի պողոտայից հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա երիտասարդ՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։

Մուշի բաժնի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում, երկու պատանիների միջև ձնագնդիով խփելու պատճառով վեճ է ծագել։ Վեճին միջամտել են նրանց ընկերները, այդ թվում՝ տուժած պատանին։

Վեճը շենքի հետնամասում շարունակվել է՝ վերաճելով քաշքշուկի։ Այդ ընթացքում 17-ամյա տղան մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն՝ պատճառելով վնասվածքներ։

Դանակահարություն կատարած անձը ձերբակալվել է։ Նա խոստովանել է արարքը։

Մարինա Գրիգորյան