Վերին Լարսի անցակետը վերաբացվել է մարդատար տրանսպորտի համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը վերաբացվել է մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մայրուղիների դեպարտամենտը։
Հունվարի 13-ին հաղորդվել էր, որ երթևեկությունը սահմանափակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով:
Մլեթա-Գուդաուրի հատվածում ավտոմեքենաները կարող են անցնել առանց կանգառի, իսկ արդեն Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է պաշտպանական թունելների միջոցով։ Այս հատվածում հերթերի հավանականությունը մեծ է։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար, իսկ բեռնատարների համար փակ է դեռևս հունվարի 9-ից:
Վերին Լարսով անցնող ճանապարհը հանդիսանում է միակ ցամաքային ուղին, որը Հայաստանին կապում է Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով։ Ճանապարհի փակումը մեծ ազդեցություն ունի առևտրաշրջանառության վրա։
