ԻրավականՀայաստան

Ապօրինի զենք-զինամթերք՝ Վանաձորի սննդի կետում

Լոռու մարզում ոստիկանության ծառայողները բացահայտել են, որ Վանաձոր քաղաքի 36-ամյա բնակիչը ապօրինի կերպով զենք-զինամթերք է պահում։

Տղամարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ ոստիկանության փոխանցած տվյալների՝ խուզարկություն է իրականացվել նաև 36-ամյա տղամարդու տնօրինած՝ Վանաձորի Երևանյան փողոցում գտնվող սննդի կետում։

Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են երկու ողորկափող հրացան, երեք ատրճանակ, տարբեր տեսակի զենքերի և տարբեր տրամաչափի ընդհանուր թվով 56 փամփուշտ, ինչպես նաև զրահաբաճկոններ և ինքնաձիգի փամփշտատուփ։

Իրականացվում է նախաքննություն՝ պարզելու զենք-զինամթերքի ծագումը և դրանց հնարավոր օգտագործման հանգամանքները։

Մարինա Գրիգորյան