ՊԵԿ աշխատակիցներ են ձերբակալվել
Պետական եկամուտների կոմիտեի երեք պաշտոնյա և ևս մեկ անձ կալանավորվել են։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Հաղորդվում է, որ նախօրեին ձերբակալված հինգ անձանցից չորսի նկատմամբ դատարան են ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ, որոնք բավարարվել են։ Կալանավորվածների թվում են Պետական եկամուտների կոմիտեի երեք պաշտոնատար անձինք։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ձերբակալվել էր հինգ անձ, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներ։ Ձերբակալությունները իրականացվել են հակակոռուպցիոն կոմիտեի կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Ըստ գործի նյութերի՝ ՊԵԿ պաշտոնյաները մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
