
Սամբոյի Հայաստանի հավաքականները հայրենիք են վերադարձել 18 մեդալով
Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները վերադարձել են մեդալներով։
Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 9 ոսկե, 2 արծաթե և 7 բրոնզե մեդալ։
Նախորդ տարի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճել էին 2 մեդալ՝ 1 ոսկե և 1 արծաթե։