ՀայաստանՏեխնոլոգիա

WhatsApp հավելվածները զանգվածային կերպով կոտրվում են․ մեդիափորձագետները զգուշացնում են

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է, որ WhatsApp հավելվածները զանգվածային կերպով կոտրվում են, սակայն առայժմ անհասկանալի է՝ ինչպես։ Մարտիրոսյանը ընդգծում է, որ մասնագետները փորձում են հասկանալ՝ ինչպես կարելի է վերականգնել արդեն կոտրված հավելվածները։

Նա նաև տեսանյութի միջոցով բացատրել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել այս խնդրից խուսափելու համար։ Android համակարգով աշխատող սմարթֆոնների դեպքում պետք է մուտք գործել 3 կետով բաժինը, անցնել «Կարգավորումներ», ապա ստեղծել գաղտնաբառ։ iOS համակարգով աշխատող սարքերում անհրաժեշտ է «Կարգավորումներ» բաժնում մուտք գործել «Հաշիվ», ապա ակտիվացնել «Երկփուլային անվտանգություն» և սահմանել գաղտնաբառ։