ՀայաստանՊատահար

Կեղծ բանկային խաղարկություններ սոցիալական ցանցերում. ոստիկանությունը զգուշացնում է

Սոցիալական ցանցերում նորից ակտիվացել են կեղծ բանկային խաղարկությունների հայտարարություններ։ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվող իբր հայկական բանկերի անունից կազմակերպված խաղարկությունների գովազդները կեղծ են։

Կիբեռոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դրանց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։

Փորձագետների գնահատմամբ, նման հայտարարություններն իրականում հանցագործների կողմից են օգտագործվում օգտատերերի անձնական և բանկային տվյալներ խաբեությամբ ստանալու համար։ Վճարային քարտերի համար, PIN, CVV կոդերը և մեկանգամյա սերտիֆիկատները կարող են օգտագործվել հետագայում դրամական միջոցների հափշտակության նպատակով։

Ոստիկանությունը զգուշացնում է, որ պետք է խուսափել կասկածելի հղումներով մուտք գործելուց և ոչ մի պարագայում չներկայացնել անձնական կամ բանկային տվյալներ ոչ պաշտոնական կայքերում։

Ավելի վաղ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ հայտնել էր, որ այս օրերին զանգվածային կոտրվել են WhatsApp հավելվածները, սակայն պատճառները դեռ պարզ չեն։