Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը մերժվել է։
Դատարանը կիրառել է տնային կալանք։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։
Վերջինիս խոսքով՝ դատական նիստը տևել է շուրջ 14 ժամ՝ պաշտպանական ամբողջ թիմի մասնակցությամբ։ Վարդևանյանը տեղի ունեցածը բնութագրել է որպես քաղաքական հետապնդման «աբսուրդային ինտենսիվություն»։
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ նախատեսվում էր Կարապետյանին կրկին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։
Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին։ Նա մեղադրվում է հարկերից խուսափելու, փողերի լվացման և սահմանադրական կարգին ուղղված հրապարակային կոչերի մեջ։
Հոկտեմբերի 13-ին մեղադրանքը փոփոխվել էր. ավելացել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներ։ Դեկտեմբերի 30-ին Կարապետյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվել էր գրավով և տնային կալանքով։
