ՀայաստանՏնտեսություն

2025 թվականին Հայաստանի արտահանման ծավալները նվազել են

2025 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 7,35 միլիարդ դոլարի արտադրանք, ինչը զգալիորեն ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Արտահանման նվազումը պայմանավորված է հիմնականում վերաարտահանման գործարքների կտրուկ կրճատմամբ, որոնք 2022–2024 թվականներին արտաքին առևտրի ծավալներում զգալի մասնաբաժին ունեին։

Ամենամեծ անկումը արձանագրվել է դեպի ԱՄԷ և Չինաստան արտահանման ուղղություններով։ Մասնավորապես, ԱՄԷ արտահանումը նվազել է շուրջ 66 տոկոսով, իսկ Չինաստան՝ 38 տոկոսով։ Նվազումը հիմնականում պայմանավորված է թանկարժեք մետաղների և քարերի շրջանառության կրճատմամբ, ինչպես նաև առևտրատնտեսական սխեմաների փոփոխությամբ։

Միևնույն ժամանակ, մի շարք ուղղություններով արձանագրվել է աճ։ Արտահանումը դեպի Գերմանիա ավելացել է 74 տոկոսով, դեպի Շվեյցարիա և Բելառուս՝ ավելի քան 40 տոկոսով, իսկ դեպի Իրաք՝ 36 տոկոսով։

Աճը հիմնականում ապահովվել է վերամշակող արդյունաբերության, արտադրական և գյուղատնտեսական ոլորտների արտադրանքի արտահանման հաշվին։