ԻրավականՀայաստան

Մաքսային ծառայությունը բացահայտել է չհայտարագրված ապրանքների հերթական դեպքերը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները անցած շաբաթվա ընթացքում մի շարք խախտումներ են հայտնաբերել՝ կանխելով մաքսանենգությունը։

Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատարի զննության ժամանակ հայտնաբերվել է չհայտարագրված 217 կգ ելակ։

Ագարակի մաքսային կետում անցկացված գործողությունների արդյունքում ծառայողները տարբեր՝ 63 դեպքերում, հայտնաբերել են ընդհանուր 37.150 լիտր դիզվառելիք:

Խվտոբուսից, որը ժամանել էր Ագարակ մաքսային կետ, հայտնաբերվել է 54 սրվակ դեղորայք՝ «dyston» և «masport» գրառումներով:

Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով ժամանած ԱՄՆ քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել է թանկարժեք Rolex ձեռքի ժամացույց: Իսկ Դոհա-Երևան չվերթով ժամանած քաղաքացիների ուղեբեռից հայտնաբերվել է 17,5 կգ թանկարժեք բջջային հեռախոս:

Մարինա Գրիգորյան