ԿրոնՀայաստան

Մասյացոտնի թեմի քահանաների վրա ճնշումներ են գործադրվում՝ նախկին առաջնորդին միանալու համար

Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների ուղղորդում և ճնշում են նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին միանալու համար։ Այս մասին տեղեկանում ենք է թեմի պաշտոնական էջից։

Ըստ հայտարարության, տարբեր անձինք՝ այդ թվում համայնքապետարանների աշխատակիցներ և ազդեցիկ անձինք, փորձել են քահանաներին համոզել միանալ նախկին առաջնորդին՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմանների առաջարկների և սպառնալիքների միջոցով։ Մի շարք դեպքերում նաև պահանջվել է ազատել եկեղեցիները՝ որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում ներկայացնելով։

Ըստ ահազանգի՝ որոշ դեպքերում քահանաներից պահանջել են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։ Հորդորներին, առաջարկներին և ճնշումներին քահանաները չեն ենթարկվել։

Նշվում է, որ ամենախիստ սպառնալիքները հասցեագրվել են Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին։

Հարկ է նշել, որ վերջին շչրջանում եկեղեցու և իշխանությունների առճակատումները շարունակվում են։ Իշխանությունը պահանջում է կաթողիկոսի հրաժարականը։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հունվարի 10-ին կարգալույծ էր հռչակվել, որից հետո դիմել էր դատարան և վերականգնվել իր պաշտոնում։