ՀայաստանՍպորտ

Գագիկ Սարգսյանը դադարեցնում է Լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հայտարարեց, որ դադարեցնում է իր լիազորությունները ֆեդերացիայի նախագահության պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ:

Նա ընդգծել է, որ լեռնադահուկային սպորտը չի կարող ինքնուրույն զարգանալ առանց պետական աջակցության, հավելելով, որ իր դիմումները ԿԳՄՍ նախարարություն անպատասխան են մնացել։

Սարգսյանի բնորոշմամբ՝ իր որոշումը պայմանավորված է աշխատանքային մթնոլորտով և այն հանգամանքով, որ իր ներկայությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ սպորտի զարգացման համար։

Ֆեդերացիայի նախագահն ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրայի «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակած Միքայել Միքայելյանին։

Դրանից հետո ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանում էին պահանջել դեպքի վերաբերյալ, որին ի պատասխան ֆեդերացիայի նախագահը նշել էր, որ մարզիկի «քայլն առավել քան պարզ է և պարզաբանման կարիք չունի»։ Սպորտային այս սկանդալից մի շաբաթ անց Ժաննա Անդրեասյանը հստակ ասել էր՝ սպորտը պետք է մնա սպորտ:

Վերջերս Սարգսյանը կոշտ քննադատել էր ԿԳՄՍՆ-ին՝ հայտարարելով, որ դահուկային սպորտն անուշադրության է մատնված։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով