ԻրավականՀայաստան

Թմրանյութի ապօրինի պահման հերթական դեպքն է բացահայտվել

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների փոխանցմամբ՝ հունվարի 16-ին Արթիկ քաղաքի Աբովյան–Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Արթիկի 49-ամյա բնակիչ։

Տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված, ինչպես նաև մոխրացած հետքերով կաթուցիչներ։

Միջոցառումների ընթացքում ոստիկանները պարզել են, որ կասկածյալը Հոռոմ գյուղում գտնվող իր տանը պահում է մանրացված և չորացված կանեփ։ Տան խոհանոցում զննության արդյունքում հայտնաբերվել է 43.39 գրամ մանրացված և չորացված կանեփ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մարինա Գրիգորյան