ԻրավականՀայաստան

Հայտնաբերվել և ձերբակալվել են հետախուզվող անձինք

Կոտայքի մարզի պարեկները հունվարի 19-ին Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայինների փողոցում հայտնաբերել և ձերբակալել են Սևան քաղաքի 23-ամյա բնակչին։ Վերջինս 2025 թվականի հուլիսի 28-ից հետախուզվում էր ՌԴ Մագադանի ոստիկանության կողմից: Նրա նկատմամբ կիրառվել է կալանք, և հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնող կողմին:

Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի հասցեներից մեկում ոստիկանները հայտնաբերել են 47-ամյա կնոջ. նա 2016 թվականի հոկտեմբերի 26-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Նա նույնպես կալանավորվել է, իսկ տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի միջոցով Հայաստան է տեղափոխվել 28-ամյա մի օտարերկրացի, ով 2024 թվականի դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և համակարգչային հափշտակության մեղադրանքներով: Նրա նկատմամբ ևս կիրառվել է կալանք:

Մարինա Գրիգորյան