Վագիֆ Խաչատրյանին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատել են
Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում իրականացվել է Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը, որը, ըստ բժիշկների, ընթացել է առանց բարդությունների։
Վիրահատությունից հետո նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն՝ կրած վիրահատության ծավալին համապատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Բաքվում ապօրինի պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։
