Ձերբակալվել է Ինտերպոլի կողմից հետախուզվող անձը
Ոստիկանության փոխանցմամբ՝ հունվարի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող 37-ամյա օտարերկրյա քաղաքացու:
Նա ժամանել էր Մոսկվա-Երևան չվերթով և անմիջապես տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, տղամարդը 2025 թվականի նոյեմբերի 20-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից առանձնապես ծանր հանգամանքներում կողոպուտ կատարելու մեղադրանքով։ Ձերբակալվածի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանք։
Հայտնաբերման մասին տեղեկացվել է նաև ՀՀ-ում Ինտերպոլի ազգային գրասենյակին և դատախազությանը, որոնք շարունակում են հետաքննությունը։
