ՀայաստանՏնտեսություն

Ադրբեջանը կհրավիրվի՝ մասնակցելու COP17-ին

Հայաստանը պատրաստ է ընդունել Ադրբեջանի պատվիրակությանը COP17-ի շրջանակներում, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 18-30-ը։

Ինչպես հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ բոլոր պետություններին պաշտոնական հրավերներ ուղարկվելու են մոտակա ժամանակներում։

COP17-ին մասնակցում են 196 երկրներ, իսկ հայկական կողմը, լինելով ընդունող երկիր և համաժողովի նախագահ, ՄԱԿ-ի հետ միասին հրավիրել է բոլոր անդամ պետություններին։

«Միակ կարևոր նպատակներից մեկը համատեղ աշխատանքն է էկոլոգիական մարտահրավերների լուծման համար, և ոչ մի երկիր չպետք է դուրս մնա այդ գործընթացից», — ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք՝ 2024 թ. հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած 16-րդ Կոնվենցիայի կողմերի համաժողովում Հայաստանը ընտրվեց 17-րդ համաժողովի ընդունող երկիր:

Մարինա Գրիգորյան