Արամ Սարգսյանը՝ վարչապետի թեկնածու
Ինչպես նշել էինք, «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վարչապետի թեկնածուն ինքն է լինելու։
Արամ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետք է լինի քաղաքական ուժ կամ ներկայացուցիչ, որը պաշտպանում է արևմտյան արժեքները։
Նա ընդգծել է, որ իր առաջադրումն այդ գաղափարական ուղղվածության շրջանակում է և նպատակ ունի ապահովելու համապատասխան ներկայացվածություն խորհրդարանում։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են մի շարք քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնության թևեր» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։
